Մուտք
Հեռախոսահամար
Գաղտնաբառ
Ի՞նչ է «Վիվա բոնուսը»

Գրանցվեք «Վիվա բոնուս» ծրագրին, կուտակեք միավորներ և փոխանակեք դրանք ծրագրի շրջանակում տրամադրվող փաթեթների, հեռախոսների, աքսեսուարների, ներցանցային րոպեների, SMS հաղորդագրությունների և բազմաթիվ այլ բոնուսային հնարավորություններ հետ:

Գրանցվել կարող եք՝

  • «Իմ Վիվա» բջջային հավելվածի միջոցով, որը կարելի է ներբեռնել Play Store -ից և App Store-ից
    «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի միջոցով
    • ուղարկելով *505# հրահանգը:


  • Ծրագրի յուրաքանչյուր մասնակից ունի «Վիվա բոնուսի» իր անձնական էջն՝ «Իմ Վիվա» հավելվածում և «Ինտերնետ օգնական» պորտալում: Այստեղ կարելի է ստուգել կուտակած միավորները և տեղում փոխանակել դրանք:

    «Իմ Վիվա» բջջային հավելվածի միջոցով և «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի միջոցով կուտակած միավորները, բավականաչափ լինելու դեպքում, կարելի է փոխանակել ներկայացված ցանկացած բոնուսի հետ: Իսկ USSD հրահանգի միջոցով կուտակած միավորները կարելի է փոխանակել միայն 1,3,44,45 և 49 համարի տակ ներկայացված բոնուսների հետ:

    Ծանոթություն

  • «Վիվա բոնուս» ծրագիրը հասանելի է կանխավճարային բաժանորդներին:
    • «ՄՏՍ կոնեկտ կլասիկ կանխավճարային», «Թեժ գիշերներ» և «Բիզնես վերահսկում» փաթեթների բաժանորդները չեն կարող մասնակցել «Վիվա բոնուս» ծրագրին:
    • Քարտի վավերականության ժամկետն ավարտվելու դեպքում ունեցած բոնուսները զրոյանում են և վերալիցքավորումից հետո չեն վերականգնվում:
    • Քարտի վավերականության ժամկետն ավարտվելու դեպքում կուտակած միավորները պահպանվում են, սակայն փոխանակում հնարավոր չէ կատարել մինչև քարտը չվերալիցքավորվի:
    • Ռոումինգում հնարավոր է կուտակել բոնուսային միավորներ և ակտիվացնել բոնուսներ, սակայն հնարավոր չէ օգտագործել ակտիվացված բոնուսները:


  •  
    © 2005-2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են